26.11.2024
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի քվեարկությանը
prev Նախորդ նորություն

ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց

Ապրիլի 1-ին և լույս 2-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 35 անգամ:


ԱՀ ՊՆ-ից հայտնում են, որ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 330 կրակոց:


ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական ծառայություն: