24.04.2025
Gallup. 72-73 տոկոսը դրական է գնահատում Կարեն Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին
prev Նախորդ նորություն

Արցախի նախագահը հրամանագիր է ստորագրել սահմանադրական բարեփոխումների կազմակերպման մասին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը այսօր ստորագրել է հրամանագիր սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման մասին։


Համաձայն հրամանագրի՝ ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների համակարգման խորհուրդ¸ հաստատվել են խորհրդի անհատական կազմը¸ գործունեության կարգը, ԼՂ Սահմանադրությամբ անվանականորեն սահմանված և ընդունման կամ փոփոխման ենթակա օրենքների ցանկը։


Համակարգման խորհրդի նախագահ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, ասված է ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:


Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն անցկացվեց այս տարվա փետրվարի 20-ին: Ի տարբերություն 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական համակարգ ընտրած Հայաստանի՝ Ղարաբաղում նախատեսվում է պահպանել և հզորացնել նախագահական կառավարումը:

Սերժ Սարգսյան. Բոլոր նախադրյալներն առկա են ՀՀ-ում լավ ընտրություններ անցկացնելու համար
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար