25.09.2025
Լուսանկարը` hetq.am
prev Նախորդ նորություն

Կառավարությունը ավելի քան 2.7 միլիոն դոլար կհատկացնի սահմանամերձ տարածքների զարգացմանը

Լուսանկարը` armradio.am
Լուսանկարը` armradio.am

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում որոշեց Ազգային ժողով ուղարկել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2026 թվականի ծրագիրը։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել սահմանամերձ բնակավայրերի բնակիչների կյանքի պայմանները և հնարավորինս մեղմել նրանց առօրյա հոգսերը։


Ծրագրի շրջանակներում սոցիալական աջակցություն կստանան սահմանամերձ 13 համայնքների 82 բնակավայրերի բնակիչները։ Այդ միջոցառումների իրականացման համար 2026 թվականին նախատեսվում է հատկացնել 1,048 մլրդ դրամ, ինչը համարժեք է մոտ 2,7 մլն ԱՄՆ դոլարի։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանի մոտ բնակվող քաղաքացիներին հատուցումների և արտոնությունների տրամադրմանը։

Հայաստանում համաներում չի սպասվում
Հաջորդ նորություն next