25.09.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Գործադիրը 2026-ի նախատեսում է ներդնել համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգը

Լուսանկարը` factor.am
Լուսանկարը` factor.am

ՀՀ կառավարությունը սեպտեմբերի 25-ի նիստում հաստատել է 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որտեղ առանցքային տեղ են զբաղեցնում սոցիալական ծրագրերն ու ենթակառուցվածքների զարգացումը։ Ինչպես կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, բյուջեն ուղղված է կրթության, առողջապահության, սոցիալական աջակցության և տնտեսության ոլորտների կարևորագույն ծրագրերի իրականացմանը։


Հիմնական նորամուծություններից է համապարփակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդրումը։ Բացի այդ, կշարունակվի «Ակադեմիական քաղաք» մասշտաբային ծրագիրը, որի համար 2026 թվականին հատկացվել է 4,9 մլրդ դրամ կամ 12,8 մլն դոլար՝ նախագծման, կառուցման և խորհրդատվական ծառայությունների համար։


Կրթության ոլորտում կշարունակվեն ծրագրերը, որոնք ուղղված են ուսուցիչների, ինչպես նաև մասնագիտական և արտադպրոցական կրթական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը՝ ատեստավորման արդյունքներով։ Նախատեսվում է նաև կառուցել, հիմնանորոգել և վերանորոգել դպրոցներ ու մանկապարտեզներ, ինչպես նաև ապահովել դրանց համալրումն անհրաժեշտ գույքով և սարքավորումներով։


Ենթակառուցվածքների ոլորտում կառավարությունը կհատկացնի 66,2 մլրդ դրամ կամ 172,4 մլն դոլար՝ միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ճանապարհների, թունելների և կամուրջների վերանորոգման և շահագործման համար։ Կշարունակվի նաև ջրամբարաշինությունը՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, դրանց պաշարների ավելացման և ջրամատակարարման համակարգի բարձրացման նպատակով։

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Կանադայի դեսպանին
Հաջորդ նորություն next