29.07.2024
ԼՂ համակարտության հարցում Տեր-Պետրոսյանը սատարում է Սերժ Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Մամուլ. ՀՀ իշխանությունները Տեր-Պետրոսյանի միջոցով շախմատի «արցախյան պարտիա» են սկսել

VERELQ-ը ներկայացնում է հայաստանյան մամուլի ամենաուշագրավ հրապարակումները:


«Ժամանակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանը մոտ մեկ շաբաթ է՝ Հայաստանում է և, ըստ ամենայնի, մնալու է մինչեւ ընտրությունների ավարտը։ Նրա գլխավոր մտահոգությունն այս օրերին ոչ թե հարազատ եղբոր ընտրություններն են, որն առաջադրվել է թիվ 9 ընտրատարածքում ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով, այլ ՀՀԿ-ի մեծամասնություն կազմելն ու Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում հաստատելը ոչ միայն մինչև 2018 ապրիլի 9-ը, այլև դրանից հետո։ Դրա համար նրան հարկավոր է հանդիպել այդ ճանապարհին ամենամեծ խոչընդոտին՝ Գագիկ Ծառուկյանին, որի հետ ջերմ հարաբերությունները վերջին շրջանում սառել են Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալուց և իր այս ծրագրին խոչընդոտ ստեղծելուց հետո։ Նախօրեին Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ Սամվել Կարապետյանը Ծառուկյանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել, սակայն բուն նպատակը իմանալուց հետո Աբրահամյանն ասել է՝ անիմաստ է։


«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին օրերին «Ծառուկյան» դաշինքի վարչապետի թեկնածուի համար տարբեր անուններ են շրջանառվում՝ Իշխան Զաքարյան, Ռոբերտ Քոչարյան եւ Հովիկ Աբրահամյան։ Մեզ հայտնի է դարձել, որ այսօր-վաղը «Ծառուկյան» դաշինքը պաշտոնապես հայտարարելու է, որ դաշինքի վարչապետի թեկնածուն դաշինքի առաջնորդ, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն է»:


«Ժամանակ» թերթը գրում է. «2000թ․ մարտի 22-ին Սամվել Բաբայանի կողմից ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ կազմակերպված մահափորձից հետո նրանց անձնական սառը հարաբերություններում ոչինչ չի փոխվել։ Սամվել Բաբայանի քրեական գործից տեղյակ շրջանակները մեզ տեղեկացրին, թե չի բացառվում, որ Սամվել Բաբայանի հնարավոր թիրախներից մեկը, ի շարս այլ բարձրաստիճան պաշտոնյաների, Հայաստանում բնակվող Արկադի Ղուկասյանն է եղել։ Մեր աղբյուրը չէր բացառում, որ Սամվել Բաբայանը կարող է որպես առեւտրի առարկա ծառայել Սերժ Սարգսյանի եւ Սեյրան Օհանյանի միջեւ։ Եթե Սեյրան Օհանյանը հրաժարվի հետընտրական լարումներ հրահրելուց, Սերժ Սարգսյանը պատրաստ կլինի մի քանի ամսից Սամվել Բաբայանին ազատ արձակել՝ պայմանով, որ վերջինս լքի երկրի տարածքը»:


«168 ժամ» թերթը գրում է. «Անհանգստացնող է, երբ Երեւանում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարում է, որ պետք է զիջել այդ տարածքները։ Սա, այսպես ասած, կոնտուր պրոյեկտ է, որն ընդդիմության բերանով լեգալիզացնում է պաշտոնական Երեւանը։ Սա նոր դիրքորոշում է՝ վերադարձնում ենք տարածքները Ղարաբաղի անկախության կամ Ղարաբաղը Հայաստանի կազմում տարբերակի դիմաց: Իշխանություններն այսկերպ, կարծես, շախմատ են խաղում։ Բայց նրանց խաղն առաջին կարգի է, այնինչ գրոսմայստերական խաղ պետք է տանել։ Այսինքն՝ նրանք ասում են «ա»-ն, չեն ասում «բ»-ն, ուստի տձեւ տպավորություն է ստեղծվում, թե կա հանրային դիվանագիտություն, հանրային հայտարարություններ, եւ կա երկակի, եռակի խորություն, որտեղ անընդհատ անակնկալներ են մատուցվում, ինչպես Հոգլանդը, երբ բոլորն ասում են, թե Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները պետք է կատարվեն, իսկ նա նշում է, որ կա փաստաթուղթ, բայց որեւէ մեկը չգիտի՝ ով եւ երբ է դրա վրա աշխատել»:


«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի անվտանգությունը վերջին ընթացքում էլ ավելի է ուժեղացվել: Սարգսյանը ԼՂՀ ու Հայաստանի հեռավոր մարզեր այցելում է ուղղաթիռով, որին ուղեկցում են կործանիչ եւս երկու ուղղաթիռներ: Սա, թերեւս, պատահական չէ՝ հաշվի առնելով Նորքում զինված խմբի վնասազերծման դեպքը, երբ հայտնաբերել էին նաեւ օդում ինքնաթիռ խոցող զենքեր, մշակված պլաններ: Բացի այդ՝ վերջերս ԱԱԾ-ն ձերբակալեց ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին՝ մաքսանենգ եղանակով ՀՀ «Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու պատվեր տալու կասկածանքով: Թե ինչո՞վ է պայմանավորված Սերժ Սարգսյանի՝ ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ շրջելը, պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ ընդամենը ստանդարտ միջոցառում է, որ իրականացնում են, եւ ամենեւին կապված չէ Բաբայանի ձերբակալության հետ: «Ես չգիտեմ՝ երկու ուղղաթիռ ով է տեսել, որտեղ է տեսել, բայց մենք նախագահի եւ, ընդհանրապես, պահպանվող անձանց անվտանգությունից ելնելով՝ իրականացնում ենք ստանդարտ, այսպես ասած, պրոտոկոլային միջոցառումներ»,- ասաց նա»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Այլընտրանքային»-փակ քարոզարշավ իրականացնող Սերժ Սարգսյանը եւս նախընտրել է ամենավերջում լինել Արարատի մարզում, որտեղ իր «սեւ գործն» է անում Աբրահամյանների կլանը: Արարատից նա վերադարձել է բավականին ուշ, չնայած մարզի ակտիվի հետ հանդիպումը տեւել է ընդամենը կես ժամ, որտեղ եւս մեկ անգամ պահանջել է բոլորից «ընտրությունների ժամանակ խախտումները բացառել, դրանք պետք է լինեն շատ օրինակելի, իր այցի միակ նպատակը դա տեղ հասցնելն է»: Հանդիպմանը մասնակցել են նաեւ պրոարգամիչական գյուղապետերը: Որեւէ հարց հանդիպման ժամանակ չի հնչել գյուղապետերի կողմից, հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը մեկառմեկ հանդիպել է նրանց հետ` բացատրելով, թե Արարատի որ վտակներում հատկապես եւ ինչպես պետք է ձմեռեն խեցգետինները: Այսօր երեկոյան Սերժ Սարգսյանը Մալթայից կվերադառնա` վաղը մասնակցելու վերջին փակ հանդիպմանը Մարզահամերգայինում` ՀՀԿ բոմոնդի մասնակցությամբ: Ինչպես տեղեկացանք` ՀՀԿ «գրանդիոզ» եզրափակիչ հավաք-միջոցառումը «Դինամո»-ի միջոցառման պես կլինի. փակ` լրագրողների համար: ՀՀԿ-ականները կասեն-կխոսեն-կուրախանան-կնկարեն-կբաժանեն այն ամենը, ինչն իրենց փիառի առումով օգտակար կհամարեն»:


«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այս օրերին զուգահեռաբար զբաղված են Երեւանի ավագանու ընտրությունների խնդրով: Նրանք ապրիլի 9-ից արդեն պետք է ներկայացնեն ավագանու ցուցակները: «Ինչն ինտրիգային է մի շարք առումներով: ՀՀԿ-ի համար ինտրիգն այն է, որ 82 տոկոս վարկանիշ ունեցող, ՀՀԿ-ին իր անձով հաղթանակի տանող Կարեն Կարապետյանը եւ նրա համար ներդրումներ բերող Սամվել Կարապետյանը կարող են իրենց սեփական թեկնածուն առաջ քաշել քաղաքապետի պաշտոնում, ըստ այն պայմանավորվածության, որ Սերժ Սարգսյանինն անվտանգության ոլորտն է, իրենցը` տնտեսության, իսկ Երեւանը տնտեսություն է նախեւառաջ, չնայած Սերժ Սարգսյանն այդ հարցին լուծում է տվել հենց էն գլխից` Տարոն Մարգարյանին քարոզարշավի կարեւոր «բաղադրիչ» կարգելով եւ Վիգեն Սարգսյանից հետո երկրորդ համար գրելով: ԲՀԿ-ի համար ինտրիգն էլ ավելի նրբագեղ է. ԲՀԿ-ն իսկապես առաջատար է այս ընտրություններում, հնարավոր է կոմպրոմիսի գնան Կարեն Կարապետյանի հարցում, սակայն փոխարենը պահանջեն Երեւանի քաղաքապետի պաշտոնը»,- ասաց մեր լավատեղյակ աղբյուրը: Ո՞ւմ համար: «Արգամ Աբրահամյանի. կարծում եմ` այդ մասին են նաեւ խոսելու միմյանց հանդիպելիս Սամվել Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանը»:

Հակառակորդը դիպուկահար հրացաններն ակտիվացրել է հարավարևելյան և արևելյան ուղղությամբ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ
24.07.2024
Ադրբեջանը պատրաստ է բանակցել ՀՀ հետ ՌԴ-ում և այլ հարթակներում. ԱԳՆ

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online

alexistogel 4d

alexistogel slot

alexistogel

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

Slot Dana

Situs Toto Macau

bandar toto macau

Slot Gacor