25.11.2024
ԱՀ ՊՆ. Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 580 կրակոց
prev Նախորդ նորություն

Ֆրանսիացի համանախագահ. Առաջ գնալու համար կողմերը պետք է փոխզիջման գան

Բանակցային գործընթացը շարունակվում է, շատ հագեցած երկխոսություն կա կողմերի հետ: Այս մասին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:


«Բոլորի համար չէ դա տեսանելի, բոլորը չէ, որ գիտեն այդ մասին։ Իհարկե մենք չենք կարող բացահայտել մանրամասները, քանի որ կոնֆիդենցիալ բանակցություններ են ընթանում։ Բայց դա չի նշանակում, որ ոչինչ չի արվում», - նշել է նա:


Վիսկոնտին նաև ասել է, որ բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չարձանագրվեն, իսկ առաջ գնալու համար կողմերը պետք է փոխզիջման գան: Նաև կրկնել է.


«Եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի հանդիպման մասին, Ֆրանսիան պատրաստ է այն կազմակերպել», - հավելել է ֆրանսիացի համանախագահը: