26.08.2025
Ինչ են տեսել դեսպանները Սյունիքում և ինչ մեսիջներ ստացել. ԶԼՄ
prev Նախորդ նորություն

Ալիևը փաստացի կրկնել է Փաշինյանի միտքը

Ալիևի «հայ հասարակությունը հիվանդ է» արտահայտությունը պատահական չի հնչել։


Փաստացի, նա կրկնում է այն, ինչ արդեն երկար ժամանակ ներսից քարոզում է Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետը հետևողականորեն պնդում է, թե հայ ժողովրդի «հայրենասիրական մոդելը» պարտադրված է եղել ԽՍՀՄ կողմից, իսկ Ղարաբաղյան շարժումը օտարների մանիպուլյացիայի հետևանք էէ։


Այս մոտեցմամբ համազգային շարժումը ներկայացվում է որպես պատմական «սխալ»։


Ալիևի հռետորաբանությունը դառնում է այս նարատիվի տրամաբանական շարունակությունը․ եթե Հայաստանի ղեկավարն ինքն է հայտարարում, որ ժողովուրդն ապականված է «կեղծ հայրենասիրությամբ», ապա թշնամուն մնում է միայն դա վերածել զենքի՝ միջազգային լսարանին համոզելու համար, թե հայերն «ինքնությամբ խեղված» ազգ են։


♦ Արդյունքում Փաշինյանի ներսից հնչող թեզերն ու Ալիևի դրսից հնչեցրած վիրավորանքները նույն գծի մեջ են․ առաջինը քայքայում է ազգային ինքնագիտակցությունը ներսում, երկրորդը՝ ամրապնդում դրա կործանարար ընկալումը դրսում։


Ալիևի և Փաշինյանի մոտեցումները գործնականում միմյանց փոխլրացնում են․ մեկը դա օգտագործում է արտաքին քաղաքական ճնշման և նվաստացման համար, մյուսը՝ ներքին քաղաքական ինքնարդարացման ու անցյալից «հեռանալու» համար։


Արդյունքում հայ հասարակությունն օբյեկտիվորեն դառնում է թիրախ թե՛ արտաքին, թե՛ ներքին քննադատության՝ որպես «սխալ մտածող»։


♦ Հետևաբար կարելի է ասել, որ Ալիևի հայտարարությունը ոչ միայն բխում է, այլ նաև ամրապնդվում է Փաշինյանի գնահատականներից։ Դա վտանգավոր է, քանի որ իշխանության ներսից ձևավորված նարատիվը դառնում է հակառակորդի համար գործիք։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Հայաստանին փորձում են դուրս թողնել նույնիսկ «Միջին միջանցքից»
Հաջորդ նորություն next