Ինչ են տեսել դեսպանները Սյունիքում և ինչ մեսիջներ ստացել. ԶԼՄ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դիվանագետների ամենամյա հավաքը միշտ խիստ կարևոր դեր է ունեցել նախկինում, օրինակ՝ ապրիլյան պատերազմից հետո դեսպանները հավաքվել են Արցախում, որ իրենց աչքով տեսնեն՝ ինչ են պաշտպանում, երբ միջազգային հարթակներում Արցախի ճանաչման հարցն են բարձրաձայնում: Այս տարի հավաքը Սյունիքում է տեղի ունեցել, բայց դժվար է ասել, թե ինչ են տեսել դեսպանները կամ ինչ մեսիջներ ստացել:
Գուցե հանդիպման մեխը եղել է Փաշինյանի այն թեզը, որ էլ էլիտաները չեն թելադրում տեսություններ, գուցե այն, որ մի քանի 100-ամյակում առաջին անգամ միջազգային զարգացումներին համահունչ ենք, կամ ուղղակի ցույց են տվել երկրի ինքնիշխան տարածքի այն մասը, որ պատրաստվում են արտապատվիրակել: Բայց միայն այն փաստը, որ Հայաստանն այլևս հանձնվողի, հարմարվողի և արտաքին ազդեցության տակ համահունչ տեղավորվողի դերում է հայտնվել, չի կարող չանհանգստացնել բազմամյա փորձ ունեցող դիվանագետներին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում․․․