20.08.2025
Հայաստան–Իրան․ անվստահության ստվերը
prev Նախորդ նորություն

Թրամփը Հայաստանի համար նոր անուն է գտել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում ներկայացրել է իր «խաղաղարար ջանքերը»՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում ստորագրված հռչակագրին։


Սակայն ուշագրավ է, որ նա անգամ չի կարողացել ճիշտ արտասանել «Ադրբեջան» բառը՝ ասելով «Աբրբաժան», իսկ Հայաստանն անվանել է «Ալբանիա»։


♦ Այս դրվագը ինքնին խոսում է ոչ թե տարածաշրջանի հանդեպ խորքային հետաքրքրության, այլ մաքուր PR մոտեցման մասին։ Թրամփի համար առաջնայինը սեփական հեղինակության ամրապնդումն է և Նոբելյան մրցանակի շուրջ խոսակցությունների վերսկսումը, այլ ոչ թե Հարավային Կովկասում ամերիկյան երկարաժամկետ ռազմավարությունը։


♦ Բայց հարցն ավելի լայն է․ եթե վաղը Վաշինգտոնը գլոբալ պայմանավորվածության գա Մոսկվայի հետ, ո՞վ կարող է երաշխավորել, որ TRIP նախագծի նման նախաձեռնությունները չեն դառնա այդ գործարքի զոհ։


Միջազգային հարաբերություններում նման նախադեպեր բազմաթիվ են․


Վիետնամի պատերազմում ԱՄՆ-ը փաստացի զոհաբերեց իր տեղական դաշնակիցներին՝ մեծ հաշվարկների դիմաց։


Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումը հանգեցրեց Կենտրոնական Ասիայում Վաշինգտոնի ազդեցության կտրուկ անկմանը։


Մերձավոր Արևելքում Միացյալ Նահանգները բազմիցս փոխել է դիրքորոշումները՝ դաշնակիցների շահերը ենթարկելով գլոբալ կոմբինացիաների տրամաբանությանը։


Այս համատեքստում Վաշինգտոնի հանդիպումից հետո առավել քան տեղին է շեշտել․ ամերիկյան երաշխիքների մասին պնդումները լուրջ հիմք չունեն։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

 Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
20.08.2025
Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում