20.08.2025
Ադրբեջանը մեծ տերությունների գործիքն է
prev Նախորդ նորություն

Հայաստան–Իրան․ անվստահության ստվերը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Երևանյան այցն ամփոփելով հիշեցրեց․ «Մեր մտահոգությունները ընդհանուր սահմանների մոտ երրորդ կողմի ուժերի ներկայության վերաբերյալ պետք է լուծվեն»։


Այս խոսքերը հուշում են, որ Երևանի բացատրությունները չփարատեցին Թեհրանի կասկածները։


Իրանը շարունակում է զգուշավոր վերաբերվել Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածություններին՝ դրանք դիտարկելով որպես սպառնալիք իր անվտանգությանը։


Թեև Երևանում ստորագրվեց մոտ տասնյակ փաստաթուղթ՝ ներառելով տարբեր ոլորտներ, դրանք հիմնականում տեխնիկական բնույթի էին և չանդրադարձան անվտանգության ու կայունության հարցերին։


Ահա թե ինչու հայ-իրանական հարաբերությունների վրա շարունակում է մնալ անվստահության ստվերը։


Այս ամենը նաև հետևանք է Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության․ Հայաստանը աստիճանաբար կորցնում է վստահությունը արտաքին աշխարհում։ Խաղաղության ու ապաշրջափակման խոստումների փոխարեն կարող ենք ստանալ արտաքին մեկուսացում։


Հայաստանի գլխավոր մարտահրավերը կայանում է այն բանում, թե ինչպես համադրել Վաշինգտոնում ստանձնած նոր պարտավորություններն ու ակնկալիքները Իրանի հետ կառուցողական հարաբերությունների պահպանման անհրաժեշտության հետ։


Եթե Երևանը չկարողանա ապահովել այդ նուրբ համադրությունը, ապա մեր երկիրը կարող է հայտնվել լուրջ ճնշումների և ռազմավարական ռիսկերի բախման առաջ։


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց


 

Թրամփը Հայաստանի համար նոր անուն է գտել
Հաջորդ նորություն next
 Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
20.08.2025
Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում