20.08.2025
ՔՊ-ն արդեն լուրջ պատրաստվում է ընտրական գործընթացին. ԶԼՄ
prev Նախորդ նորություն

Իրանը փոխում է խաղը. ի՞նչ է խոստանում Հայաստանին Պեզեշքիանի այցը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը Հայաստան այցի ընթացքում ելույթ ունենալով հայ-իրաական գործարար համաժողովի ընթացքում ասել է, որ այցի ընթացքում քննարկված բոլոր հարցերում ձեռք են բերվել արդյունավետ եւ առաջանցիկ պայմանավորվածություններ, եւ ստեղծված են առեւտրի ոլորտի, ներդրումային խմբերի, արդյունաբերողների եւ այլ տնտեսական խաղացողների աշխատանքի լիարժեք ենթակառուցվածքներ:


Իրանի նախագահի այս հայտարարությունն ըստ իս արժանի է ուշադրության: Մի կողմից սա իհարկե կարող է թվալ գործարար ֆորումի ստանդարտ հայտարարություն, ելույթ, որպիսին նաագահները ունենում են ամենատարբեր երկրներում, կամ Հայաստանում ունեցել են տարբեր երկրների ղեկավարներ: Այսինքն, կա ստանդարտ ելույթ, բայց որը ամենեւին չի պարունակում իրավիճակի գործնական փոփոխություն:


Մյուս կողմից սակայն, Իրանի նախագահի ելույթը գուցե արժե համենայն դեպս դիտարկել նաեւ նոր իրողությունների պարագայում, երբ հնարավոր է վաշինգտոնյան հայտնի համաձայնությունների համատեքստում Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությունը ստանա տնտեսական բնույթ, կամ այդ բնույթը ստանա որոշակի գերակայություն, թեկուզ ներկայիս շրջափուլում:


Խոսքս ամենեւին այն քարոզչական պարզունակության մասն չէ, որ շուտով միլիարդներ են հոսելու Հայաստան: Պարզապես, աշխարհաքաղաքական մրցակցությունում կամ պայքարում կաող է բարձրանալ տնտեսական գործիքակազմի դերը: Իրանի նախագահի ելույթն այդ իմաստով կարող է պարունակել իրանյան տնտեսական շրջանակներին ուղղված որոշակի ազդակ կամ հորդոր, որ պետք է ավելացնել ակտիվությունը հայաստանյան ուղղությամբ:


Կրկնեմ, սա ինքնաբերաբար չի նշանակում մանանա Հայաստանի տնտեսության գլխին: Որովհետեւ, Հայաստանը դեռ պետք է ունակ լինի որեւէ ակտիվություն վերածել տնտեսական որակի եւ ամուր կառուցվածքի: Հաշվի առնելով Ռուսաստանից վերաարտահանման կամ վերաներմուծման փորձը, Հայաստանը տնտեսական նպաստավոր հնարավորություններից կարողանում է միայն հնարավորինս շատ փող ապահովել որոշակի մարդկանց գրպանում, իսկ տնտեսական նպաստավոր կոնյուկտուրան վերածել տնտեսական որակի՝ ոչ:


Դրա մասին է խոսում հենց պաշտոնական վիճակագրությունը:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

Երրորդ ուժերի ներկայությունը սահմանին՝ մտահոգության առիթ
Հաջորդ նորություն next
 Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում
20.08.2025
Ֆրանսիան նոր դեսպան է նշանակել Ադրբեջանում