Սահակաշվիլին, որ սովորական հայատյաց սրիկա է, հիմա որոշել է դասեր տալ
Ահա՛, Եվրոպայի դուրս գրված քաղաքական գործիքը ակտիվացել է և կարծես շտապում է օգնության Ալիևին ու Փաշինյանին։ Սահակաշվիլին, որ սովորական հայատյաց սրիկա է, հիմա որոշել է դասեր տալ, հասկանալով, որ ինքը մի սովորական «обижник» է, ով այլևս ոչ ոքի պետք չէ։
Սահակաշվիլին գրել է. «Վաղը Վաշինգտոնում տեղի կունենա ամենակարևոր պատմական իրադարձությունը: Հայաստանը և Ադրբեջանը Դոնալդ Թրամփի միջնորդությամբ կստորագրեն խաղաղության պայմանագիր։
Ալիևն ու Փաշինյանը վաղուց զրուցում էին, բայց ԱՄՆ նախագահի միջամտությունը արագացրեց։ Այսօրվա օրը համաշխարհային պատմության մեջ կմնա որպես Կովկասի ազատագրման ամսաթիվ Ռուսաստանի ձեռքերից։
Ռուսաստանն արդեն պաշտոնապես կորցնում է հեգեմոնիան Հարավային Կովկասի երեք երկրներից երկուսում և պահպանում է վերահսկողությունը Վրաստանի նկատմամբ, սակայն այդ վերահսկողությունը երկար չի տեւվի»։
Քաղաքագետ Արա Պողոսյան