7.08.2025
Լուսանկարը` www.mklat.lv
prev Նախորդ նորություն

Հայաստանում այս աշնանը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ

Լուսանկարը` mil.am
Լուսանկարը` mil.am

2025 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանում տեղի կունենան պահեստազորի առաջին խմբի վարժական հավաքներ։ Կառավարության համապատասխան որոշումն ընդունվել է օգոստոսի 7-ին։


Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կազմակերպել վարժական հավաքներ՝ ուղղված առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված պահեստազորայինների՝ այդ թվում՝ շարքայինների, ենթասպաների և սպաների պատրաստվածության կատարելագործմանը։


Վարժանքների նպատակը զինված ուժերի մարտական պատրաստության մակարդակի պահպանումն ու հնարավոր իրավիճակներին արձագանքելու կարողությունների ստուգումն է։ Որոշման նախագիծը ներառված էր կառավարության նիստի չզեկուցվող հարցերի ցանկում և չի ներկայացվել մանրամասն քննարկման։


Հավաքները նախատեսված են որպես պարբերական միջոցառում՝ պահեստազորայինների մասնագիտական ունակությունները թարմացնելու և համակարգային պատրաստվածությունը ապահովելու նպատակով։


 

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next