5.11.2026
Ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
prev Նախորդ նորություն

Կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ կայացել է Ներդրումային ծրագրերին աջակցող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։


Նիստի մեկնարկին մանրամասն անդրադարձ է կատարվել նախորդ նիստերի ընթացքում քննարկված՝ գործարար միջավայրի բարելավմանն ուղղված կարգավորումների և առանձին ներդրումային ծրագրերի կարգավիճակին, ինչպես նաև դրանց վերաբերյալ տրված հանձնարականների կատարման ընթացքին։


Այնուհետև քննարկվել են միջգերատեսչական որոշումներ պահանջող առանձին ներդրումային ծրագրեր և նախաձեռնություններ, որոնց իրականացման համար անհրաժեշտ քայլերի հաջորդականության վերաբերյալ փոխվարչապետի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են. ԱՆ-ն՝ ավտոմեքենայի պայթյունի մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
05.11.2026
Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալ չի պատրաստվում, բայց շարժվում է դեպի ԵՄ․ Փաշինյան