6.08.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
prev Նախորդ նորություն

Դատարանը վերացրել է Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը

Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ Սարգիս Պետրոսյանի, որոշում կայացրեց Գաբրիել Չենբերջյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց՝ երկրից բացակայելու արգելքի դեմ ներկայացված բողոքը բավարարելու և բացակայելու արգելքը վերացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է փաստաբան Միքայել Համբարձումյանը։


«8-ամսյա նախաքննության ընթացքում որևէ քննչական գործողություն չէր կատարվում պարոն Չենբերջյանի հետ, ավելին՝ քննիչը և դատախազը բացակայելու արգելք խափանման միջոցը չէին վերացնում առանց ողջամիտ որևէ հիմնավորման, դատարնի որոշման արդյունքում խախտված իրավունքը վերականգնվեց...»,- գրել է նա։


 

Ֆինանսների նախարարն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին
Հաջորդ նորություն next