23.07.2025
Խաղաղություն լինելու է, բայց՝ հիմնված արդարության և արժանապատվության վրա
prev Նախորդ նորություն

Փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր չեն կատարելու արբիտրաժի որոշումը

Մարդիկ, որոնք Ալիևի բանավոր հրահանգներով փորձում են ՀՀ սահմանադրությունը այլանդակել, մեկ էլ #վնիզապնը հիշում են, որ ՀՀ օրենքները կարևոր են, երբ Շվեդիայում արբիտրաժային որոշում է կայացվում, որով պահանջվում է կասեցնել Նիկոլի ոտնձգությունները ՀԷՑ-ի հանդեպ։ (Մի պահ մոռանանք, որ այդ, այսպես կոչված, օրենքը, իրականում մի քանի օրում թխած և ակնհայտորեն հակասահմանադրական նիկոլական «ֆստյուլ» ա)։


Եւ կառավարության պաշտոնական էջով հրապարակված այս հայտարարությամբ փորձում են նիկոլական լսարանի մոտ տպավորություն ստեղծել, թե իբր չեն կատարելու արբիտրաժի որոշումը.


«Հարգանքով վերաբերվելով օտարերկրյա արբիտրաժների որոշումներով կիրառվող ապահովման միջոցներին, միևնույն ժամանակ բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով, որոնցով սահմանված են արբիտրաժային որոշումների ճանաչման և կատարման կարգերը և ընթացակարգերը»։


Իրականում արբիտրաժը «դա մի բան է», որի մեջ եթե մտել ես, արդեն համաձայնություն ես տվել ենթարկվելու արբիտրաժի որոշմանը անկախ այդ որոշման բովանդակությունից։ Եւ «բոլորը»՝ ու առաջին հերթին «ՀՀ կառավարություն» կոչվածը պարտավոր է ենթարկվել արբիտրաժի որոշմանը։


Այսինքն այստեղ ոչ թե հարգել-չհարգելու, ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑ Է։


Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյան


 

 Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը
23.07.2025
Այսօր Ստամբուլում տեղի կունենա ՌԴ-Ուկրաինա բանակցությունների 3-փուլը