Խաղաղություն լինելու է, բայց՝ հիմնված արդարության և արժանապատվության վրա
Մեր ու սողացողների տարբերությունն հատկապես այն է, որ իրենք «խաղաղության» համար պատրաստ են տալ երկիրն էլ, հողն էլ, ազգային շահն էլ, իսկ մենք խաղաղությունը տեսնում ենք արդարության և արժանապատվության պահպանմամբ, և հանուն արդար խաղաղության պատրաստ ենք զոհաբերության։
Ու սրա արդյունքը գիտե՞ք որն է։ Սողացողների հետ ոչ մեկ խոսելու բան չունի` սողացողներին ընդամենը սպառնում կամ հրահանգում են։ Վիրավորում և ծաղրում են սողացողներին, նրանց առաջնորդին և վերջիններիս հետ հարաբերություններում իրենց տիրոջ կարգավիճակում են զգում։
Իսկ մեզնից փորձում են կարծիք հարցնել, փորձում են երկխոսություն ծավալել, փորձում են ընդհանուր եզր գտնել, իսկ վերջում ձեռնունայն արձագանքում. «միեւնույն է, խաղաղություն լինելու է»:
Այո′ խաղաղություն լինելու է, բայց խաղաղություն, որը հիմնված է արդարության և արժանապատվության վրա, և ո′չ թե սյուզերենի ու վասալի հարաբերությունների միջոցով։
Քաղաքագետ Արա Պողոսյան