16.07.2025
Հայաստանը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ինչ կանեն իր հետ  ու ինչ «կռճոներ» կշպրտեն
prev Նախորդ նորություն

Ապոկալիպսիսը չի աշխատում. ինչու պետք է ընդդիմությունը դադարեցնի վախեցնելը և սկսի գործել

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը դե ֆակտո ազդարարում են նախընտրական հեռուստաարշավի համակարգային մեկնարկ: Նրանք հայտնել են «Կրթվելը նորաձեւ» է արշավի հեռուստատեսային ձեւաչափի մասին, որը, ենթադրաբար, լինելու է նրանց անցած դասախոսությունների տեսագրությունների հեռարձակում:


Ինքս դեռ ամենասկզբից ասել եմ, որ այդ արշավի նպատակը ոչ թե կրթությունն է, այլ խորհրդարանի ընտրությունը: Որովհետեւ, երբ նպատակը կրթությունն է, արշավը կունենա բացարձակապես այլ բնույթ ու տրամաբանություն:


Այժմ, այսպես ասած դահլիճային ձեւաչափը տեղափոխվում է հեռուստաեթեր, ինչը դե ֆակտո լինելու է նախընտրական քարոզչություն: Ինչպիսին կլինի դրա էֆեկտը, չգիտեմ: Նիկոլ Փաշինյանի ներկայիս վարկանիշն ու խնդիրները այնպիսին են, որ ամենափոքր էֆեկտն անգամ նա իր համար կդիտարկի ձեռքբերում: Այդ տեսանկյունից ակնառու է նաեւ, որ նա հետեւողական աշխատում է եւ փորձում է «քարից PR էֆեկտ» քամել, օգտագործելով ցանկացած հնարավորություն:


Այս ֆոնին ուզում եմ դիտարկել այն, թե ինչ է կատարվում այսպես ասած մրցակից ճամբարում: Բացի իհարկե այն ապոկալիպտիկ կանխաատեսումներից ու հռետորաբանությունից, որ փոխանցվում է հանրությանը: Ընդ որում, ես նույնիսկ չեմ քննարկում՝ հիմնավո՞ր է այդ ապոկալիպսիսը, թե՞ ոչ: Էֆեկտի՞վ է, թե՞ ոչ: Սա պետք է լինի Փաշինյանի քաղաքական մրցակիցներին հետաքրքրող առանցքային հարցը:


Իմ սուբյեկտիվ գնահատմամբ՝ դա էֆեկտիվ չէ: Եվ սրա մասին առաջին անգամը չէ, որ խոսում եմ: Խոսում եմ դեռեւս 2021-ի ընտրությունից հետո, որ Հայաստանում չի կարող հանրության հետ աշխատանքում հաջողության հիմք լինել ապոկալիպսիսի հռետորաբանությունը: Եթե որեւէ քաղաքական ուժ ուզում է Հայաստանում ստեղծել քաղաքական նոր իրողություններ, հասարակական նոր տրամադրություններ, ապա պետք է փոխի հանրության հետ հարաբերության հարցում գլխավոր խաղադրույքը՝ «ապոկալիպսիսը»:


Որեւէ ընդդիմադիր ուժ Հայաստանում կառուցե՞լ է հանրության հետ հարաբերության բովանդակային մի շղթա, ռազմավարական երկխոսության համակարգ, որը հետեւողականորեն կմատուցի թեկուզ հենց նույնպիսի դահլիճային կամ հեռուստատեսային ձեւաչափով: Ոչ: Ամբողջ օրը նույն լսարանի ուղղությամբ կատարվող աշխատանք, նոր լսարանի ներգրավման գրեթե զրո մարտավարություն ու ռազմավարություն:


Եվ որեւէ մեկն ուզում է հավաստիացնել կամ համոզել, թե Հայաստանում որեւէ քաղաքական ուժ լրջորեն ուզում է իրավիճակի էական փոփոխությու՞ն, սկզբունքորեն մտածու՞մ է այդ մասին:


Ներեցեք, բայց մենք այս երեք տասնամյակում, եւ առավել եւս վերջին յոթնամյակում չափից շատ ու բազմազան բաներ ենք տեսել, միայն հռետորաբանությամբ առաջնորդվելու, միայն խոսքերով չափելու համար:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան


 


 

Global Gateway. Ինչպես ԵՄ-ն Հայաստանին վերածում է Թուրքիայի և Ադրբեջանի լոգիստիկ հենակետի
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով