10.07.2025
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
prev Նախորդ նորություն

Նոր ավտոճանապարհը կկապի Նռնաձորը Մեղրիի ու Ագարակի հետ

Լուսանկարը` armenpress.am
Լուսանկարը` armenpress.am

Սյունիքում մեկնարկել են Նռնաձորը, Մեղրին ու Ագարակը միացնող նոր ռազմավարական ճանապարհի շինարարական աշխատանքները, որն առաջին անգամ այս երեք համայնքներին կկապի ուղիղ ճանապարհով։


Հուլիսի 10-ին կառավարության նիստի ընթացքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ լայն թափով ընթանում են Նռնաձոր տանող նոր ճանապարհի կառուցման աշխատանքները՝ սկսած Ագարակից։


Նախկինում այս ուղղությամբ կապի նման ճանապարհ երբեք չի եղել, իսկ երկաթուղու ապամոնտաժումից հետո միայն գրունտային ճանապարհ էր գործածվում, որը երթևեկության համար հարմար չէր։ Ծրագրի առաջին փուլի իրագործման համար կառավարությունն արդեն տրամադրել է 2.5 միլիարդ դրամ։


Խուդաթյանը նշել է, որ Քաջարանից մինչև Ագարակ ընկած հատվածում շինաշխատանքները իրականացնում է իրանական ընկերություն, եւ այդտեղ նույնպես աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Մասնավորապես, փորվել է առաջին թունելը, եւ առաջիկայում կմեկնարկի երկրորդի կառուցումը։ Նախատեսվում է նաև մի շարք կամուրջների կառուցում։


Նախարարը հավելել է, որ միաժամանակ տեղի ընկերությունների հետ ընթանում են այլ խոշոր նախագծեր ևս, որոնց արդյունքում շուտով կասֆալտապատվի նաև Խնձորեսկ տանող ճանապարհը։

Լուսանկարը` newviewtravel.ru
Հաջորդ նորություն next
 Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ
09.07.2025
Ալիևը ժամանել է ԱՄԷ և հանդիպում է ունեցել երկրի նախագահի հետ