15.10.2025
Առգրաված բոլոր զենքերը օրինական են. ՀՅԴ
prev Նախորդ նորություն

Դատախազությունը պահանջում է Արթուր Սարգսյանից բռնագանձել գույքեր, դրամական միջոցներ

Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներ:


Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:


Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝


6 անշարժ գույք.
2 շարժական գույք.
6 իրավաբանական անձում մասնակցություն.
շուրջ 2 միլիոն դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ:

Դատարանի կողմից կիրառվել են նաև հայցի ապահովման միջոցներ:

Իշխանությունը հիմա էլ Կրկեսի շենքն է ուզում խլել Սամվել Կարապետյանից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` hetq.am
13.10.2025
Ստեղծվել է «Արցախն իմ սրտում» նոր բարեգործական հիմնադրամ