8.07.2025
Լուսանկարը` A1plus.am
prev Նախորդ նորություն

Հասկացա՞ր, այ ... Միքայել սրբազանը՝ Փաշինյանին

Միքայել Սրբազանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի գրառմանը.


Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն ............... (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին:


Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ մի ահաբեկչական խմբավորում էլ չի ստեղծել:


Հետևաբար ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի սատարել կամ մասնակցել, ուստիև Վեհափառ Հայրապետն էլ չէր կարող գոյություն չունեցող որևէ բանի հովանավորել:


Հասկացա՞ր, այ .......... (լրացնել ըստ արժանվույն):


Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան


 

Իրավապահները ներխուժել են Նարեկ Կարապետյանի տուն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ ՀԱՊԿ
07.07.2025
ՌԴ վավերացրել է ՀԱՊԿ-ի շրջանակում զինուժի տարանցման և տեղակայման մասին արձանագրությունները