7.07.2025
Երթը արտոնված է
prev Նախորդ նորություն

Ընդդիմությունն Արծվիկ Մինասյանի գործը համարում է քաղաքական հետապնդում

Լուսանկարը` parliament.am
Լուսանկարը` parliament.am

Ազգային ժողովում նոր բախում է ծավալվում «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի դեմ հարուցված քրեական գործի շուրջ։ Ընդդիմադիր պատգամավորները համոզված են՝ սա քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է։


Հուլիսի 7-ին կայացած ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը կոշտ քննադատության է ենթարկել գլխավոր դատախազության միջնորդագիրը՝ Արծվիկ Մինասյանի դեմ քրեական հետապնդում սկսելու նպատակով։ Նրա խոսքով՝ այս գործը որևէ կապ չունի հանցագործության հետ և բացահայտ քաղաքական է։ Ավետիսյանն ընդգծել է, որ Մինասյանին վերագրվող դեպքերը տեղի են ունեցել 2016-2018 թվականներին, երբ նա ղեկավարում էր շրջակա միջավայրի նախարարությունը, և դեռ այդ ժամանակ նա տվել է անհրաժեշտ բացատրություններ։


Գործը կապված է Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի՝ «Սևան» ազգային պարկի տարածքում գտնվող հողամասի ենթադրյալ ապօրինի յուրացման հետ, որտեղ նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ըստ մեղադրանքի, կառուցել է առանձնատուն։ Մինասյանը, ըստ քննչական մարմինների, ոչ միայն չի փորձել իրավական գնահատական տալ կատարվածին, այլ նաև օգնել է կոծկել այն՝ շինթույլտվություններ տալով և փաստաթղթեր կեղծելով։ Սակայն ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ բոլոր գործողությունները կատարվել են օրինական ճանապարհով, ներառյալ՝ կադաստրային մեթոդաբանությամբ գույքի գնահատումը։


«Այս գործը ևս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանություններին չհնազանդվողները հայտնվում են թիրախում», – նշել է Ավետիսյանը։ Սա արդեն երկրորդ աղմկահարույց գործն է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարության դեմ, ինչը ընդդիմադիրների գնահատմամբ իշխանությունների կողմից ճնշումների, վախի ու վարկաբեկման գործիք է դառնում՝ հատկապես նախընտրական փուլում:

Լուսանկարը` abcmedia.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` zatulin.ru
07.07.2025
Ռուսաստանի քաղաքացիների համար Ադրբեջանում մնալը դառնում է վտանգավոր. Կոնստանտին Զատուլին