3.07.2025
ԱԺ-ն ընդունեց օրենքի նախագիծը, որը թույլ է տալիս ազգայնացնել ՀԷՑ-ը
prev Նախորդ նորություն

Մհեր Գրիգորյանը ԵՆԲ-ի պատվիրակության հետ քննարկել է համատեղ ծրագրերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Արևելյան հարևանության երկրների պետական հատվածի վարկային գործառնությունների հարցով ղեկավար Մատեո Ռիվելինին գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Կառավարությունից:


Փոխվարչապետ Գրիգորյանը կատարած աշխատանքի և արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել հանդիպմանը մասնակցող ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրային, ով ավարտում է իր առաքելությունը տվյալ պաշտոնում: Զրուցակիցները երկուստեք կարևորել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը և անդրադարձել դրանց ընթացքին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ ԵՆԲ առանցքային գործընկեր է ենթակառուցվածքային խոշոր ծրագրերի, ինչպես նաև տնտեսության համար առանձնահատուկ կարևորություն ունեցող բնագավառներում իրականացվող բարեփոխումների տեսանկյունից:


Հանդիպմանը հետևել է ՀՀ կառավարություն-ԵՆԲ ծրագրերի տարեկան քննարկումը, որի մասնակցել են ԵՄ դեսպանը, ներգրավված գերատեսչությունների, պետական այլ մարմինների, հիմնադրամների ներկայացուցիչները։

Ընդդիմությունը բոյկոտելու է  ՔՊ-ի նախաձեռնած արտահերթ ԱԺ նիստը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով