3.07.2025
Լուսանկարը՝ 7or.am
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հստակեցրել է Արցախից տեղահանվածների աջակցության մեխանիզմը

Լուսանկարը` AlphaNews
Լուսանկարը` AlphaNews

2024 թվականի հունիսից ուժի մեջ են մտել ԼՂ-ից տեղահանված անձանց ֆինանսական աջակցության նոր կանոնները։ Կենտրոնում են առավել խոցելի խմբերը՝ անչափահասները, կենսաթոշակառուները և հաշմանդամություն ունեցող անձինք։


ՀՀ կառավարության հուլիսի 3-ի նիստում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված քաղաքացիներին ֆինանսական աջակցություն տրամադրելու նոր կարգավորումը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշեց, որ աջակցության ավելի թիրախային և հասցեական տարբերակի անցումը նախատեսված էր դեռ ապրիլին, սակայն որոշվել էր այն հետաձգել ևս երկու ամսով։ Արդյունքում՝ նախկինում գործող՝ 40 հազարական դրամի չափով վարձավճարի փոխհատուցման ծրագիրը շարունակվել է ապրիլին և մայիսին։


Սակայն հունիսից սկսել է գործել նոր կարգ՝ ուղղված առավել խոցելի խմբերին։ Այսուհետ աջակցություն կտրամադրվի միայն անչափահասներին, կենսաթոշակային տարիքի քաղաքացիներին և հաշմանդամություն ունեցող անձանց։ Հունիս ամսվա համար նրանք դեռ կստանան 40 հազար դրամ, իսկ հուլիսից մինչև տարեվերջ՝ ամսական 30 հազար դրամ։


Փոխվարչապետը շեշտեց, որ չնայած օգնության չափի նվազեցմանը, կառավարությունը նպատակ ունի մինչև տարվա վերջ ապահովել կայուն և կանխատեսելի աջակցություն նրանց համար, ովքեր առավելապես դրա կարիքն ունեն։ Նոր ձևաչափը միտված է ծրագրի ավելի երկարաժամկետ և արդյունավետ իրականացմանը։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով