Հայկական ծիրանով բեռնատարները շարժվել են ՌԴ. Պապոյանը հայտնում է վիճակի կայունացման մասին
Լուսանկարը` newspress.am
Հունիս ամսվա սկզբից սկսած՝ 863 հայկական բեռնատար հատել է Վրաստանի սահմանը և մուտք գործել Ռուսաստանի տարածք, որոնցից 143-ը՝ վերջին երկու օրերին։ Տվյալը հրապարակել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ արձանագրելով, որ հայկական բեռների արտահանումը դեպի Ռուսաստան վերականգնվում է։
Պապոյանի գրառումը հնչել է վերջին օրերին Գեղիի մաքսային կետում ստեղծված լուրջ խցանումների ֆոնին։ Դրանք պայմանավորված էին Վրաստանի կողմից իրականացվող լաբորատոր ստուգումներով, որոնք միտված չէին ներքին շուկայի պաշտպանությանը, այլ վերաբերվում էին միայն ռուսական շուկա արտահանվող ապրանքներին։ Արդյունքում՝ տասնյակ հայկական բեռնատարներ, լցված ծիրանով, գինիով ու կոնյակով, օրերով կանգնած էին սահմանին՝ կրելով մեծ վնասներ։
Խնդրի լուծման նպատակով Պապոյանը պաշտոնական այցով եղել է Թբիլիսիում, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել փուլային թողարկման մասին։ Արդյունքում՝ մի քանի օրվա ընթացքում Վրաստանի սահմանը հատել են 55, ապա 72 և ևս 24 բեռնատար։ Այսօր արդեն արտահանման գործընթացը մտնում է կայուն փուլ։