30.06.2025
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց երկու ամիս ժամանակով
prev Նախորդ նորություն

Երկրաշարժ Հայաստանում. ցնցումները զգացվել են Մարտունիում և մի քանի գյուղերում

Լուսանկարը` iravaban.net
Լուսանկարը` iravaban.net

Հունիսի 30-ին, տեղական ժամանակով ժամը 01:51-ին (Գրինվիչի ժամանակով հունիսի 29-ին, ժամը 21։51-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.19⁰ և արևելյան երկայնության 45․24⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․2 մագնիտուդով երկրաշարժ։


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ:


Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիճք և Զոլաքար գյուղերում՝ 2 բալ ուժգնությամբ։

Լուսանկարը` newspress.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` kommersant.ru
30.06.2025
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումները մտահոգիչ են. Սերգեյ Լավրով