ԿԸՀ նախագահը մասնակցել է ԱՊՀ երկրների ԿԸՀ-ների խորհրդատվական խորհուրդի նիստին
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 27-ին հեռավար մասնակցել է ԱՊՀ երկրների կենտրոնական ընտրական հանձնաժողովների նախագահների խորհրդատվական խորհուրդի հերթական նիստին:
Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, նիստը տեղի էր ունենում Ղրղզստանի Հանրապետությունում։
ԿԸՀ նախագահն իր խոսքում ներկայացրել է ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունները, որոնք ուժի մեջ են մտել 2025 թվականի ապրիլի 1-ից, անդրադարձ կատարել ԿԸՀ թվային գործիքակազմերի բարելավմանը։
ԿԸՀ նախագահը խոսել է նաև 2025 թվականի մարտի 30-ին կայացած Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների մասին՝ կարևորելով այն փաստը, որ ընտրությունների արդյունքները չեն բողոքարկվել մասնակից կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կողմից։
ԱՊՀ ԿԸՀ նախագահների խորհրդատվական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Ղազախստանում։