27.06.2025
Ընդդիմության ճնշումները շարունակվում են Մայր Աթոռի հարձակման ֆոնին. ՀՅԴ
prev Նախորդ նորություն

Մայր Աթոռը կոչ է անում զերծ մնալ սադրանքներից. հայտարարություն

Հունիսի 27-ի առավոտյան ՀՀ իրավապահ մարմինների ուժեր, մուտք գործելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Վեհարանի տարածք, փորձել են ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, ով Մայր Աթոռ էր ժամանել քահանայից տարեկան ժողովի առիթով իբրև հավաքի համակարգող։


Չնայած այն հանգամանքին, որ Միքայել Սրբազանը պատրաստակամություն էր հայտնել մեկնել Քննչական կոմիտե և փորձում էր իրավապահ մարմնի ներկայացուցիչների հետ նստել մեքենա, քաղաքացիները և ներկա հոգևորականները բողոքի ձայն բարձրացրեցին՝ տեսնելով դիմակավորված ԱԱԾ և ոստիկանության ծառայողների մեծ հոսքը:


Համայն հայության հոգևոր կենտրոնում իրավապահների կողմից դրսևորված պահվածքը, ուժի կիրառումը քաղաքացիների հանդեպ դատապարտելի է և անընդունելի։


Միքայել Սրբազանը, հակառակ որ պատշաճ կարգով չի ծանուցվել, կայացրել է որոշում և չխուսափելով ներկայացված պահանջից կմեկնի Երևան` ներկայանալու Քննչական կոմիտե։


Մայր Աթոռը հորդորում է ժողովրդին չտրվել սադրանքների, պահպանել զգոնությունը և շարունակել իրենց սատարումը օրինական բոլոր միջոցներով։


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


 

ԿԸՀ նախագահը մասնակցել է ԱՊՀ երկրների ԿԸՀ-ների խորհրդատվական խորհուրդի նիստին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
26.06.2025
Հայաստանը սպասում է նոր հանդիպման Բաքվի հետ և քննադատում է ԻՀԿ փաստաթղթերը. ԱԳՆ