19.06.2025
Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին
prev Նախորդ նորություն

Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է. Վիկտոր Սողոմոնյան

Ֆոտո․ mediamax.am
Ֆոտո․ mediamax.am

Քաղաքական գիտությունների դոկտոր, ՄՄՀԻ պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանն անդրադարձել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի կալանավորմանը:


«Սամվել Կարապետյանն, առանց որևէ չափազանցության, մեր օրերի ամենահայտնի ու նշանավոր հայերից մեկն է։ Դժվար էր պատկերացնել ավելի վատ ուղերձ, որ կարող էր ստանալ աշխարհը մեր ժամանակակից պետության մակարդակի մասին, քան Երևանում՝ անվանի բարերարի ու ականավոր գործարարի կալանավորումը՝ մեկ ելույթի պատճառով։


Ազգային ինստիտուտների, իրապես նշանավոր և պատմական առաքելություն կատարած մարդկանց փուչ գործերով հետապնդելու իմաստով Փաշինյանը խայտառակվելու չտրորած գիծ թերևս չի թողել։ Ով գիտե՝ ինչպիսին կլիներ Քըրք Քըրքորյանի կամ Շառլ Ազնավուրի ճակատագիրը, եթե հրաշքով ողջ լինեին ու հանդգնեին իշխանության կոպիտ հարձակումից պաշտպանել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։


Սամվել Կարապետյանի ազատությունը բոլորիս պատվի հարցն է։ Ջանք խնայելու իրավունք չունենք»,- նշել է Սողոմոնյանը։


 

Կարմիր խաչի ներկայացուցիչները հունիսին կրկին այցելել են Բաքվում գտնվող հայերին
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին