4.08.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի մշակույթի հանձնաժողովի նախագահի հետ
prev Նախորդ նորություն

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչությունների նորանշանակ պետերին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ Արթուր Չախոյանին, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Լեռնիկ Ստեփանյանին, Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության պետ Շիրազ Գրիգորյանին և Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետ Դավիթ Ղազախեցյանին:


Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:


Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով գլխավոր վարչության պետի տեղակալին և երեք վարչության պետերին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջիններիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, համակարգում անցած երկարամյա ճանապարհը և վստահություն հայտնել, որ նրանք պատշաճ կիրականացնեն ենթակա կառուցվածքային ստորաբաժանումների առջև դրված խնդիրները:



Նորանշանակ պետերը շնորհակալություն են հայտնել Քննչական կոմիտեի նախագահին վստահության և պետությանը ծառայելուն ընձեռված հնարավորության համար:


Արթուր Պողոսյանը շնորհակալություն է հայտնել նաև Կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության նախկին պետ Ռոբերտ Ադիլխանյանին՝ երկարամյա ծառայության և մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման կայացման գործում ունեցած դերակատարության համար:

Ֆոտո․ mediamax.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` primeminister.am
04.08.2025
Վաշինգտոնում հնարավո՞ր է Փաշինյան-Ալիև հանդիպում. Երևանն ու Բաքուն լռում են