18.06.2025
Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու հոդվածով
prev Նախորդ նորություն

Իրանի դեսպանատունը պատասխանել է ԱՄՆ դեսպանատանը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը, ի պատասխան Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարության, որում զգուշացվում էր ԱՄՆ քաղաքացիներին չմոտենալ Հայաստանում Իրանի կառավարությանը վերաբերող կառույցներին, այդ թվում՝ Իրանի դեսպանատանը, Երևանի Կապույտ մզկիթին և Սյունիքի Իրանի հյուպատոսությանը, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.


«Հանուն Ամենակարող Աստծո


Հաշվի առնելով Երևանում ԱՄՆ դեսպանության 2025 թ. հունիսի 16-ի հայտարարությունը, որի որոշ կետեր առնչվում են Իրանի Իսլամական Հանրապետությանն ու Հայաստանում իրանական կառույցներին, սույնով տեղեկացնում ենք, որ նշված հայտարարությունը կասկած է առաջացնում և շարունակությունն է հանդիսանում Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության հոգեբանական և լրատվական գործողությունների արշավի՝ ի աջակցություն Սիոնիստական ռեժիմի կողմից Իսլամական Հանրապետության տարածքի վրա անօրինական զինված հարձակմանը: Դրանց նպատակը քարոզչությունն է կասկածի ու վտանգի մթնոլորտ ստեղծել Հայաստանում իրանական կառույցների շուրջ միաժամանակ հանդիսանալով հայ ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության ու նրա կառույցների միջև եղբայրական, բարեկամական ու խոր հարաբերությունների վրա բացասական ազդեցություն ունենալու փորձ:


Դատապարտելով ԱՄՆ դեսպանության այս մոլորեցնող և միջամտողական քայլը՝ հիշեցնում ենք, որ այն երկիրը, որի ներկայացուցչությունն է հանդիսանում այն, երկարամյա պատմություն ունի այլ երկրների ներքին գործերին միջամտելու մեջ։ Ցանկանում ենք հիշեցնել ԱՄՆ դեսպանությանը, որ նրա մոլորեցնող ու հնացած մեթոդները որևէ արժեք չեն ներկայացնում մեր բարեկամ և հարևան երկիր Հայաստանում։ Հայաստանի ժողովրդի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև կապը անքակտելի է»:

Ազգային ժողովը շարունակել է ՀՀ 2024 թ. պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումը
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին