6.06.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Կառավարությունը հաստատեց թմրամիջոցների դեմ պայքարի նոր ռազմավարությունը

Լուսանկարը` parliament.am
Լուսանկարը` parliament.am

Հունիսի 6-ին կառավարությունը հաստատեց «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը և 2025–2027 թթ. գործողությունների ծրագիրը»։ Առաջին անգամ թմրամիջոցների դեմ պայքարը դիտարկվում է՝ որպես միաժամանակ հանրային առողջության և անվտանգության հիմնախնդիր։ Ըստ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի՝ արդեն արձանագրվել են դրական միտումներ։


Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կառավարության նիստում ներկայացրեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025–2027 թթ. ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որը ներառում է 13 հիմնական ուղղություն։ Դրանց թվում են կրթության և առողջապահության ոլորտների ներգրավումը, իրավապահ համակարգի հզորացումը, ինչպես նաև աշխատանք շահառուների, ծնողների, ուսուցիչների և ԶԼՄ-ների հետ։


«Մենք այսուհետ թմրամիջոցների խնդրին նայում ենք ոչ միայն որպես իրավական մարտահրավեր, այլև՝ որպես հանրային առողջության լուրջ սպառնալիք»,– նշեց նախարարը։


Սարգսյանի խոսքով՝ վիճակագրական ցուցանիշները վկայում են արդյունավետ քաղաքականության մասին։ Եթե 2023-ին գրանցվել է 5070 դեպք, ապա 2024-ին՝ 3639։ Բացի այդ, 2024-ին ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց՝ նախորդ տարվա համեմատ մոտ 200 կգ-ով ավել։ 2025-ի առաջին ամիսներին արդեն բռնագանձվել է 173 կգ։


Նախարարը նաև ընդգծեց՝ թմրամիջոց օգտագործողին պետք է դիտարկել որպես անհատ, ոչ թե որպես վիճակագրական տվյալ։ «Մենք գործ ունենք մարդու հետ, ում հետ պետք է տարվի անհատական մոտեցում՝ սկսած բուժումից մինչև սոցիալական վերաինտեգրում՝ առանց խարանման»,– ասաց Սարգսյանը։


Ռազմավարությունը նաև նախատեսում է հանրային իրազեկման նոր գործիքներ, կրթական և բժշկական համակարգերի ակտիվ ներգրավում, ինչպես նաև մեխանիզմներ՝ կանխարգելելու կախվածության զարգացումը դեռ վաղ փուլերում։

Մենք իսկապես հնարավորություն ունենք մոտ ապագայում խաղաղության հասնելու․ Միրզոյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին