6.06.2025
Լուսանկարը` primeminister.am
prev Նախորդ նորություն

Գործադիրը հատկացրեց 13,8 մլրդ դրամ ճանապարհների և կամուրջների վերականգնման համար

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից

Հայաստանի կառավարությունը շուրջ 13.8 միլիարդ դրամ կտրամադրի հանրապետական և տեղական նշանակության ավտոճանապարհների վերակառուցման, նորոգման ու նախագծային աշխատանքների իրականացման համար։ Ծրագիրը նաև արձագանք է Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով հասցված վնասներին։


Հունիսի 5-ի կառավարության նիստում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հայտարարեց, որ 2025 թվականին նախատեսվում է հիմնանորոգել 58 կմ ճանապարհ, այդ թվում՝ 16.1 կմ միջպետական, 25 կմ հանրապետական և 16.9 կմ մարզային (տեղական) նշանակության ճանապարհներ։ Բացի այդ, ծրագիրը ներառում է երկու կամրջի հիմնանորոգում։


Բյուջետային միջոցները կուղղվեն նաև նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքննության, տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ավարտված աշխատանքների դիմաց վճարումների կատարմանը։


Կառավարության հիմնավորմամբ՝ որոշումը նպատակ ունի շարունակել «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրը և կատարել արդեն կնքված պայմանագրերը։ Նախագիծը նաև արձագանք է մայիսին Լոռիում և Տավուշում գրանցված երկրաբանական աղետների հետևանքով ճանապարհային ենթակառուցվածքի վնասմանը՝ մասնավորապես Ախթալա տանող կամրջի և մի շարք ճանապարհային հատվածների ոչնչացմանը։


 

Լուսանկարը՝  Aravot.am
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին