6.06.2025
Թրաֆիքինգի ենթարկված ամուսինների գործով նախաքննությունն ավարտվել է
prev Նախորդ նորություն

«Պատրոն Դավոյի» ընկերությունները գույք և ռազմական պարագաներ են նվիրաբերում ՊՆ-ին

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

«Լեյա» և «Ռոյալսիս Էնջինիրինգ» հայկական ընկերությունները ավիատեխնիկայի սպասարկման համար անհրաժեշտ գույք և պարագաներ են նվիրաբերում Հայաստանի պաշտպանության նախարարությանը։ Կառավարությունը հինգշաբթի նիստում ընդունել է գույքի ընդունման վերաբերյալ որոշում։ Փոխանցվող գույքի ընդհանուր արժեքը կազմում է 30.1 միլիոն դրամ (մոտ 80 հազար դոլար)։


«Ռոյալսիս Էնջինիրինգ» ընկերության սեփականատերն է Դավիթ Գալստյանը՝ հանրությանը հայտնի որպես «Պատրոն Դավո», ով երկար տարիներ զբաղվում է սպառազինության մատակարարմամբ և ակտիվ գործունեություն է ծավալում պաշտպանության ոլորտում։


Սակայն վերջին տարիներին Գալստյանի անունը բազմիցս հիշատակվել է քրեական գործերի համատեքստում։ Մասնավորապես, նա մեղադրվում է պաշտպանության նախարարությանը անորակ զինամթերք մատակարարելու մեջ, ինչը հանգեցրել է խոշոր չափերի գումարների յուրացման։ Նա նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ միասին անցնում է զինամթերքի մատակարարման չարաշահումների գործով ։


Չնայած շարունակվող քննությանը՝ «Ռոյալսիս Էնջինիրինգ» շարունակում է իր գործունեությունը։

Լուսանկարը` սքրինշոտ տեսանյութից
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին