29.05.2025
Մայիսի 28-ը հիշեցնում է՝ միասնական կամքով հնարավոր է ամեն ինչ. Վեհափառ
prev Նախորդ նորություն

Մեր ժողովուրդը հաղթեց 1918-ին, որովհետև ազատությունն ու անկախությունը անխախտելի արժեք էին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ․


«Մեր ժողովուրդը հաղթեց 1918 թվականի մայիսյան հերոսամարտերում, քանի որ՝


— թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը,


— hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին,


— հավատը ուժեղ գտնվեց վախից,


— ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը,


— ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից,


— մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը,


— ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք,


— և վերջապես՝ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը:


Եվ մայիսյան հաղթական հերոսամարտերը դարձան իրողություն։


Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը:


Փա´ռք ու պատի´վ Հայրենիքի նվիրյալ զավակներին, ովքեր բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել:


Փա´ռք նրանց, ովքեր դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ Հայրենիքի վաղվա օրը»։


 


 

Լուսանկարը՝ president.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Անվտանգության խորհրդի գրասենյակ
29.05.2025
Հայաստանն ու Ադրբեջանը խորհրդակցում են խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ. Գրիգորյան