28.05.2025
Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցության հետագա զարգացումը Ղրղզստանի հետ
prev Նախորդ նորություն

Վոկալ երաժշտության երեկո. Մայիլյան վոկալ եռյակ

Մայիսի 30-ին, ժամը 19։00-ին անկրկնելի վոկալ երաժշտության երեկո է սպասվում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի գեղեցիկ և հյուրընկալ համերգասրահում. Հայ հոգևոր և աշխարհիկ երգերով հանդես կգա Մայիլյան վոկալ եռյակը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան (գեղ. ղեկավար),Լուիզա Երեմյան,Անահիտ Գաբրիելյան։Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև շնորհալի երաժիշտ` Էլեն Կիրակոսյանը (դաշնամուր)։

Մայիլյան վոկալ եռյակը հիմնադրվել է 2009 թ-ին Աննա Մայիլյանի կողմից։

2013թ. Եռյակն արժանացել է Ազգային երաժշտական մրցանակաբաշխության մրցանակի` որպես տարվա լավագույն ազգային ձայներիզ ունեցող համույթ: Համերգներով հանդես է եկել ինչպես հայաստանյան տարբեր բեմահարթակներում, այնպես էլ արտերկրում՝ Իրան, Ռուսաստան, Ֆրանսիա, Ռումինիա, ԱՄՆ։ Եռյակի երգացանկում տեղ են գտնում ոչ միայն հայ ազգային և հոգևոր երգեր, այլև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ գրված երեք ձայնի համար։

ԱՊՀ անդամ պետությունների միջեւ հետախուզումների վերաբերյալ համագործակցությունը կբարելավվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
26.05.2025
Ֆրանսիան Հարավային Կովկասը դիտարկում է որպես Եվրոպայի և Արևելքի միջև հիմնական կամուրջ