ԱՊՀ պետություններին փոխանցվել է ՀՀ-ում հայտնաբերված ավելի քան 700 հետախուզվող
2025 թվականի փետրվարի 28-ի դրությամբ ԱՊՀ անդամ բոլոր պետությունների կողմից հետախուզման մեջ գտնվող անձանց թիվը գերազանցել է 160 հազարը։ 2024 թվականի ընթացքում ՀՀ ՆԳ նախարարության կողմից միջպետական հետախուզում է հայտարարվել ավելի քան 1200 անձի նկատմամբ։ Համեմատության համար՝ 2023 թվականին այդ թիվը կազմել է 867, իսկ 2022-ին՝ ավելի քան 1400։ Այս մասին Ազգային ժողովի մայիսի 27-ի նիստում հայտարարեց ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։
Նա նաև նշեց, որ Հայաստանը սերտորեն համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների հետ՝ ՀՀ տարածքում հայտնաբերված հետախուզվող անձանց փոխանցման հարցում։
«2022-2024 թվականների ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության կողմից հայտնաբերվել է ավելի քան 700 հետախուզվող անձ, որոնք փոխանցվել են ԱՊՀ գործընկեր պետություններին», – հավելեց փոխնախարարը։