16.07.2025
«Պատիվ ունեմ»-ը պատրաստ է անվստահություն հայտնել Փաշինյանին, բայց չունի վարչապետի թեկնածու
prev Նախորդ նորություն

ԿԸՀ-ն մանրամասնում է Գյումրու ավագանու անդամի մանդատից հրաժարվել-չհրաժարվելու խնդիրը

Քաղաքապետից գրություն էր ստացել ընտրատեղամասային հանձնաժողովը, որ Գյումրու ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի անդամ Կարեն Բադալյանը վայր է դնում մանդատը, սակայն երկու օրվա մեջ նորից գրություն է ստացել, որ չի հրաժարվում մանդատից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը:


«Դա է պատճառը, որ ընտրատեղամասային հանձնաժողովը նիստ չի գումարել՝ մանդատը հաջորդ անդամին փոխանցելու համար: ԸԸՀ-ն դիմել է քաղաքապետարան՝ մանրամասնելու, թե որ դիմումը հիմք ընդունի: Քաղաքապետը պետք է պատասխանի պաշտոնապես, սակայն դեռ քաղաքապետարանից գրություն չկա»,- ասաց Ղուկասյանը:


 

Լուսանկարը՝ armlur.am
Հաջորդ նորություն next
 Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով
16.07.2025
Շվեյցարացի պատգամավոր․հնարավոր է խաղաղություն հաստատել Բաքվի վրա միջազգային ճնշման միջոցով