3.05.2025
Ոստիկանության կողմից քաղաքացուն խnշտшնգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ
prev Նախորդ նորություն

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը:


Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ:


«Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի մենք առավել զարգացնենք ու ընդլայնենք մեր համագործակցության դարավոր ավանդույթները և նոր հնարավորություններ ստեղծենք մեր երկրների և ժողովուրդների միմյանց առավել մոտ ճանաչելու, փոխգործակցության և բարեկամության համար»,- նշել է նախագահը:


Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, նորանշանակ դեսպանը շեշտել է, որ բոլոր ջանքերը գործադրելու է Հայաստան-Չինաստան գործընկերության ընդլայնման համար:


«Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է և ես իմ կարողությունների և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեմ մեր երկրների համագործակցության հետագա ընդլայնման համար»,- նշել է դեսպանը:


Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժին՝ նշելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ։ Շեշտվել է տարբեր մակարդակներում արդյունավետ և շարունակական փոխգործակցության կարևորությունը, որը կարող է ստեղծել ամուր հիմք երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար։


Նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների և ակտիվ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման առանցքային գործոն։ Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, որը դիտարկվել է որպես երկխոսության նոր հարթակ՝ համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնելու նպատակով։


Զրույցի ընթացքում դրական են գնահատվել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթների առկայությունը՝ դա դիտելով որպես գործնական քայլ, որը նպաստում է քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի խորացմանը։


 

Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի կաշառքի գործի նախաքննությունը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով