3.05.2025
ՊԵԿ պաշտոնատար անձ է ձերբակալվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով
prev Նախորդ նորություն

Ոստիկանության կողմից քաղաքացուն խnշտшնգելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ

ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից քաղաքացուն բռնության ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խոշտագումը)։ Այս մասին հայտնեցին ՔԿ-ից:


Հիշեցնենք, որ նախօրեին փաստաբան Արա Ղարագյոզյանն ահազանգել էր՝ ոստիկանների կողմից իր պաշտպանյալի խոշտանգման մասին։


«Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել իրենց տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով»,- մանրամասնել էր փաստաբանը։


Դրանից հետո ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում էր տարածել՝ նշելով, որ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպանը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով