1.05.2025
Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է պետության բարգավաճումը․ ՀՀ նախագահ
prev Նախորդ նորություն

Տեղեկատվություն պետությանը վերադարձված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ

Պետգույքի կառավարման կոմիտեն հրապարակել է պետությանը վերադարձված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ տեղեկություն։


Կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշված է, որ 2023-2025 թթ․ ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում


Պետական գույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 21 միավոր անշարժ գույք և 1 տրանսպորտային միջոց։


Երկու անշարժ գույք ներկայացվել է օտարման e-auctions.am պետական գույքի էլեկտրոնային աճուրդի համակարգում․


ք. Երևան, Ավան վարչական շրջան, Աճառյան փողոց 39/6 հասցեում գտնվող հողամաս․


ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Վ. Վաղարշյան փողոց 1 շենք, 3 հասցեում գտնվող ավտոտնակ:


Մեկ տրանսպորտային միջոց՝ Range Rover Sport Supercharged 5.0 մակնիշի ավտոմեքենա, 2025 թվականի մարտի 21-ին իրականացված էլեկտրոնային աճուրդի արդյունքում վաճառվել է 4,967,500 ՀՀ դրամով։


Երկու անշարժ գույք տրամադրվել է վարձակալության․


ք. Երևան, Աբովյան 3 հասցեում գտնվող անշարժ գույք (ԱՕԿՍ-ի շենք)՝ ամսական 16,200,000 ՀՀ դրամ վարձավճարով․


ք. Երևան, Կողբացու փողոց 36/3 հասցեում գտնվող 235.8 քմ տարածք՝ ամսական 3,120,000 ՀՀ դրամ վարձավճարով։


Տասներկու անշարժ գույքի վերաբերյալ շրջանառվում են նախագծեր՝ այլ պետական մարմնի ամրացնելու նպատակով։


Երեք անշարժ գույքի մասով իրականացվում է ներդրումային փաթեթների կազմման գործընթաց՝ հետագա արդյունավետ տնօրինման համար։


Պետական գույքի կառավարման կոմիտեն շարունակում է իրականացնել ապօրինի ծագում ունեցող բռնագանձված գույքի ամրացման, հաշվառման, օտարման և վարձակալության գործընթացները։


Գույքի ցանկին հնարավոր է ծանոթանալ հղումով։


 

Հուշագիր՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած խնդիրների լուծման ընդհանուր տեսլականով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով