1.05.2025
Ձեր նվիրված աշխատանքը հիմք է արդար ու անվտանգ Հայաստանի համար. Ալեն Սիմոնյան
prev Նախորդ նորություն

Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է պետության բարգավաճումը․ ՀՀ նախագահ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ, որում ասված է․


«Սիրելի հայրենակիցներ,


Հարգելի աշխատավորներ,


Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Մայիսի 1-ի՝ Աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը մեզ հնարավորություն է տալիս գնահատելու և արժևորելու աշխատանքի դերը մեր կյանքում, հասարակության զարգացման մեջ և պետականության ամրապնդման գործում:


Աշխատանքն այն հիմնաքարն է, որի վրա կառուցվում է ինչպես մեր անձնական, ընտանեկան բարեկեցությունը, այնպես էլ պետության առաջընթացն ու բարգավաճումը: Մեր ժողովուրդը դարեր շարունակ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, ստեղծագործական մոտեցմամբ և նվիրվածությամբ:


Մեր պատմությունը լի է օրինակներով, թե ինչպես ենք հաղթահարել դժվարությունները և ստեղծել նոր արժեքներ՝ շնորհիվ մեր քրտնաջան աշխատանքի: Այսօր էլ, մեր քաղաքացիները նվիրումով աշխատում են՝ իրենց ներդրումն ունենալով երկրի զարգացման գործում:


Մայիսի 1-ը հարմար առիթ է նաև գնահատելու մեր ձեռքբերումները և ուրվագծելու ապագա զարգացման ուղիները: Մենք պարտավոր ենք ստեղծել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կարող է իրացնել իր ներուժը, ստանալ արդար վարձատրություն և աշխատել արժանապատիվ պայմաններում:


Շնորհակալություն եմ հայտնում բոլոր աշխատավորներին, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով նպաստում են մեր երկրի զարգացմանը: Հատուկ երախտագիտություն եմ հայտնում նաև բոլոր այն մարդկանց, ովքեր դժվարին պայմաններում շարունակում են բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:


Կրկին շնորհավորում եմ բոլորիս մայիսմեկյան տոնի կապակցությամբ և մաղթում առողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ»:


 


 

Տեղեկատվություն պետությանը վերադարձված՝ ապօրինի ծագում ունեցող գույքի տնօրինման վերաբերյալ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով