30.04.2025
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ և ամպրոպներ
prev Նախորդ նորություն

Քաղաքների մաքրությունը կախված է ոչ միայն մաքրողներից, այլև քաղաքացիների վարքից. Փաշինյան

Լուսանկարը` primeminister.am
Լուսանկարը` primeminister.am

Հայաստանի կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրային տարածքների մաքրության հարցին՝ կոչ անելով քաղաքացիներին ավելի պատասխանատու լինել քաղաքային միջավայրի վիճակի համար:


«Քաղաքն այսպես մաքուր կարող է լինել այն դեպքում, երբ մաքրողը մաքրում է, հետևից կեղտոտողի պակաս կա: Այսինքը՝ մաքրելուց հետո քիչ են կամ չկան մարդիկ, ովքեր ծխում-գցում, ուտում-գցում, խմում գցում են», – նշել է կառավարության ղեկավարը:


Վարչապետի խոսքով, խնդիրն այն է, որ աղտոտված փողոցների համար սովորաբար մեղադրում են բացառապես պաշտոնյաներին՝ քաղաքապետին, նախարարին, վարչության պետին կամ կոմունալ ծառայության ղեկավարին:


«Ինչքան կարելի է սենց անընդհատ պտտվել և կողքով շրջանցել իրականությունը: Ես չեմ ասում Հայաստանի պաշտոնյաները լավն են: Ասում եմ՝ քաղաքը կարող է մաքուր լինի միայն այն պարագայում, երբ մաքրելուց հետո աղբը թափողները և ծխող-քցողները քիչ են», – ընդգծել է Փաշինյանը:


Վարչապետն առաջարկել է պարզ փորձ անել՝ հրապարակել գրառում կեղտոտ փողոցների մասին և տեսնել, թե ում կմեղադրեն քաղաքացիները մեկնաբանություններում: «Գրած է՝ քաղաքապետը, վարչապետը, նախարարը... Ժողովուրդ, ինչ կապ ունի, ես ե՞մ մեղավորը, որ ծխում գցում եք: Ես 2004 թվից չեմ ծխում», – նշել է կառավարության ղեկավարը:

Լուսանկարը` primeminister.am
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով