17.06.2025
Տաշքենդում քննարկվել են հայ-ուզբեկական տնտեսական կապերը
prev Նախորդ նորություն

ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել Իրանի դեսպանատան սգո մատյանում

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Հակոբ Արշակյանն ապրիլի 30-ին այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և ցավակցական գրառում կատարել սգո մատյանում, որը բացվել է Իրանի Բանդար Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին:


Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:


Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին Իրանի Բանդար-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի առևտրային նավահանգստում պայթյուն էր տեղի ունեցել, որից հետո հրդեհ էր սկսվել։ Վերջին տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 65 մարդ։


 

Լուսանկարը` www.facebook.com/@Yerevan.Ambulance
Հաջորդ նորություն next
 Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին
17.06.2025
Իսրայելը հայտնել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Շամդանիին ոչնչացնելու մասին