30.04.2025
Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
prev Նախորդ նորություն

Կառավարությունը երկարաձգել է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական ծրագրերը

Լուսանկարը` pastinfo
Լուսանկարը` pastinfo

Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել երկու ամսով երկարաձգել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերը։ Խնդրի լուծմանն ուղղված նախագիծը ներառվել է կառավարության ապրիլի 30-ի նիստի օրակարգում՝ չզեկուցվող հարցերի շարքում և հաստատվել։


«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկմանն վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը», - նշված է նախագծում։


Փաստաթղթում ընդգծվում է, որ նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում։


Նախորդ օրը՝ ապրիլի 29-ին, հայտնի դարձավ, որ Ազատության հրապարակում բողոքի ակցիա իրականացնող արցախցիները որոշել են վրանը հանել ու տեղափոխել Երևանում գործող Արցախի ներկայացուցչություն։ Այս մասին լրագրողներին հայտնել էր Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։


Հաղորդվել էր, որ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցչի հետ, և նա ասել էր, որ կառավարության ապրիլի 30-ին նիստի ժամանակ երկարաձգելու են արցախցիների աջակցության «40+10» ծրագիրը։ Բացի այդ, կառավարության ներկայացուցիչներն ընդունել են այն պահանջները, որոնք խորհրդի անդամները ներկայացրել են կառավարությանը։

Լուսանկարը` Sputnik
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով