17.04.2025
Մմեկնարկել է Արարատ Միրզոյանի և Տանյա Ֆայոնի հանդիպումը
prev Նախորդ նորություն

Քննարկվել են սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Եվրոպայի խորհրդի ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրավորման բաժնի ղեկավար Շնուց Դյուռին, Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին։


ԱՆ-ից հայտնում են, որ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունն արդարադատության նախարարության համար առաջնահերթ համարվող ուղղություններով՝ կարևորելով արդեն իսկ ձեռք բերված արդյունքները ՄԻԵԴ-ի վճիռների կատարման ապահովման, հաշտարարների վերապատրաստման և այլ ոլորտներում։ Տիգրան Դադունցը ներկայացրել է նախարարության առաջնահերթությունները՝ կարևորելով Եվրոպայի խորհրդի ընթացիկ ծրագրերը։


Երկուստեք կարևորվել է նաև Վենետիկի հանձնաժողովի հետ արդյունավետ համագործակցությունը՝ արդարադատության նախարարության համակարգմամբ իրականացվող բարեփոխումների շրջանակներում: Նախարարի տեղակալն այս համատեքստում անդրադարձ է կատարել հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին օրենսդրության վերանայմանն ուղղված նախաձեռնության շրջանակներում վերջերս հանձնաժողովի հետ ունեցած քննարկումներին։


Հանդիպմանը քննարկվել են նաև սահմանադրական բարեփոխումների ընթացքը և այս համատեքստում Եվրոպայի խորհրդի աջակցությամբ քննարկումների կազմակերպման հնարավորությունը։ Անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը՝ վարչական իրավախախտումների և վարչական դատավարության օրենսդրության վերանայման, «Արբիտրաժային շաբաթ» միջոցառման կազմակերպման, հաշտարարների համայնքին աջակցության համատեքստում:


Հանդիպման ավարտին կողմերը երկուստեք կարևորել են համագործակցությունը և պայմանավորվածություն ձեռք բերել քննարկել կարիքները և շարունակել համատեղ աշխատանքները:


 

Սլովենիայի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար