16.04.2025
ՍԴ-ից է կախված ՀՀ ընտրությունը՝ խաղաղության և հակամարտության միջև. Փաշինյան
prev Նախորդ նորություն

Խորհրդարանում էին ԵԽ ներկայացուցիչները

ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանն ու ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանն ապրիլի 15-ին հանդիպել են ԵԽ քարտուղարության ծրագրերի համակարգման տնօրինության ծրագրերի դեպարտամենտի ղեկավար Շնուց Դյուրին եւ ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին:


Հյուրերի խնդրանքով հայ պատգամավորները ներկայացրել են մեր երկրում «Կանանց նկատմամբ բռնության եւ ընտանեկան բռնության կանխարգելման եւ դրա դեմ պայքարի մասին» ու «Կենսաբանության եւ բժշկության նվաճումների կիրառման առնչությամբ մարդու իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության մասին» կոնվենցիաների վավերացման ընթացակարգերը, այդ գործընթացներին հաջորդող քայլերն ու ներպետական օրենսդրության ներդաշնակեցմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է եղել նաեւ Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածի ընդունման հարցին: Շնուց Դյուրը բարձր է գնահատել վերոնշյալ փաստաթղթերի վավերացման ուղղությամբ հայ խորհրդարանականների գործուն ջանքերը եւ այս հարցում Հայաստանի իշխանություններին աջակցելու պատրաստակամություն հայտնել:


Կողմերը կարեւորել են Եվրոպայի խորհրդի հետ Հայաստանի համագործակցությունը, աջակցությունն իրականացվող բարեփոխումներին: Զրուցակիցները հետագա համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերել:


 

Հայաստանի բանակին տվել եմ հրադադարի ռեժիմը չխախտելու հստակ հրահանգ. Փաշինյան
Հաջորդ նորություն next