25.11.2024
Foreign Policy. Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ մրցակցությունը նորից աճում է
prev Նախորդ նորություն

Սեմյոն Բաղդասարով.Ռաքքայի ազատագրումն ԱՄՆ–ի հետևակայինների կողմից կունենա իմիջային նշանակություն

ԱՄՆ–ը ծովային հետևակայիններ է տեղափոխել Սիրիա`ԻՊ–ից Ռաքքա քաղաքն ազատագրելու համար։ Այդ մասին փոխանցում է Washington Post –ը։


Մերձավոր Արևելքի և Կետրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սեմյոն Բաղդասարովը հայտարարել է, որ Ռաքքան`ԻՊ–ի քաղաքական մայրաքաղաքն է։ Քաղաքի գրավումը կունենա մեծ քաղաքական և իմիջային նշանակություն։ Ըստ նրա, Թրամփը չէր էլ թաքցնում, որ ավելցնելու է ուժերը սիրիական և իրաքյան թատերաբեմերում, փոխանցում է pravda.ru կայքը։


Նրա խոսքով, նրանք Ռաքքան փորձելու են գրավել Դեմոկրատական միություն կուսակցության ուժերով, որոնց անվանում են նաև սիրիական քրդեր։


Բաղդասարովը հավելել է, որ Ռաքքայի գրոհը կարող է սկսվել մոտակա օրերին։