Ձևավորե՛նք 100.000-անոց Ազգ-Բանակ. կռվե՛նք բոլոր թշնամիների դեմ
Հայ ժողովուրդն (այդ թվում՝ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը) այսուհետ պետք է անհապաղ զինվի՝ դառնալով 100.000-անոց Ազգ-Բանակ (50.000-ը՝ զորահավաքից, 50.000-ը՝ Զինված Ուժերից, Սահմանապահ Զորքերից, Ոստիկանության Զորքերից), ասել է թե՝ անհնարինը դարձնել հնարավոր՝ ստեղծելով 100.000-անոց Ազգ-Բանակ:
Կունենա՞նք 100.000-անոց Ազգ-Բանակ, ուրեմն, կապահովենք Հայաստանի ու Հայերիս տեղն արևի տակ, չե՞նք ունենա 100.000-անոց Ազգ-Բանակ, ուրեմն, կապահովենք Հայաստանի ու Հայերիս թշնամիների՛ տեղն արևի տակ:
Միայն զենքի՛ ուժով է հնարավոր վերականգնել և պաշտպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ասել է թե՝ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը, այլ ոչ թե թշնամի Ադրբեջանի կողմից անընդհատ ցուցաբերվող ագրեսիան Հայաստանի ներսից և դրսից դատապարտող հայտարարություններով:
Ձևավորե՛նք 100.000-անոց Ազգ-Բանակ. կռվե՛նք բոլոր թշնամիների դեմ, վերականգնե՛նք Հայաստանի տարածքային ամբողջականությունը և կյանքի գնով պաշտպանե՛նք ամբողջական Հայաստանը։
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ, գնդապետ Խաչիկ Ասրյան