29.08.2025
Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն
prev Նախորդ նորություն

Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել ՀՀ ողջ տարածքում․ Փաշինյան

Starlink արբանյակային ինտերնետը այլևս հասանելի է Հայաստանում։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կիրառելով «ինչպես խոստացել էի» հեշթեգը։


«Starlink–ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, բնության գրկում, սարերում, դաշտերում, անտառներում՝ մնալով անմիջական կապի մեջ աշխարհի և բնության հետ»,- գրել է նա։